Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությամբ, կարևոր է, որ վրացական սփյուռքի ներկայացուցիչների համար Թբիլիսիում լինի վայր, որտեղ նրանք կստանան անհրաժեշտ տեղեկություններ:
Նրա խոսքով, ինքը պատրաստ է այդ նպատակով գրասենյակ հատկացնել նախագահի նստավայրում:
«Անհրաժեշ է, որ մայրաքաղաքում լինի վայր, որտեղ նրանք կկարողանան լիարժեք տեղեկություն ստանալ, թե ինչ հնարավորություններ կան երկրում, եթե նրանք որոշեն վերադառնալ, աշխատանք գտնել և այլն: Այս ամենի համար ես պատրաստ եմ, որ նախագահի նստավայրում հատկացնեմ գրասենյակ: Ես առաջարկում եմ արտաքին գործերի նախարարությանը նշանակել այնտեղ մեկ անձի, ով կլինի օղակ, որովհետև նախագահի նստավայրը շատ հեշտ կարելի է գտնել»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Զուրաբիշվիլիի խոսքով, այսօրվանից Աթոնելիի փողում գտնվող նախագահի նստավայրը բաց կլինի այցելուների համար: 1tv.ge