
Օձիսի գյուղի մոտ տեղի է ունենում բժիշկ Վաժա Գափրինդաշվիլին աջակցող ցույց։
Ցուցարարները բարձրացրել են տարբեր պաստառներ, որտեղ բողոքում են բռնազավթման դեմ և պահանջում են ազատել Վաժա Գափրինդաշվիլին։
Բռնազավթված գծի մոտ ցուցարարները օդ են բարձրացրել փուչիկներ և բժշկի սպիտակ խալաթը։
Ընտանիքի անունից ցույցին ուղերձ է հնչեցրել Վաժա Գափրինդաշվիլիի կինը, Թամիլա Լափանաշվիլին։ Նրա խոսքով, բժիշկները սահմաններ չունեն, ոչ խաղաղության ժամանակ և ոչ էլ պատերազմի։
Թամիլա Լափանաշվիլին ձեռքերում պահել է պաստառ, որտեղ օսերեն և վրացերեն լեզուներով դիմում է օս բժիշկներին։
Ցույցին ներկա են նաև քաղաքական գործիչներ, իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներ, ինչպես նաև Վրաստանի նախկին նախագահ, Գիորգի Մարգվելաշվիլին։ 1tv.ge