
Թբիլիսիի փողոցներում վառվել են ամանորյա լույսերը: Թբիլիսիի քաղաքապետարանի լրատվությամբ, առաջին փուլում ամանորյա լույսերն ու զարդանախշերը վառվել են ՝ Ծերեթելիի, Ռոբաքիձեի, Թամար Մեփեի, Վաժա-Փշավելայի, Ղազբեգիի և Գուրամիշվիլիի պողոտաներում, ինչպես նաև Կոստավայի, Կանդելակիի, Գամսախուրդիայի, Դոլիձեի, Չոլողաշվիլիի, Թամարաշվիլիի, Մելիքիշվիլիի և Լեոնիձեի փողոցներում: Մոտակա օրերին լույսերը կվառվեն մայրաքաղաքի մնացած մասերում:
Թբիլիսիի քաղաքապետարանի որոշմամբ, այս տարի Ռուսթավելի պողոտան և Օրբելիանի հրապարակը կզարդանախշվեն նոր դիզայնով, իսկ գոյություն ունեցող լուսավորումները կտեղադրվեն մայրաքաղաքի ծայրամասերում: 1tv.ge