Մունիցիպալ նշանակության ճանապարհներին ձնամաքրման աշխատանքները կիրականացնի «Դորոժնիկ» ընկերությունը

Մունիցիպալ նշանակության ճանապարհներին ձնամաքրման աշխատանքները կիրականացնի  «Դորոժնիկ» ընկերությունը

Նինոծմինդայի քաղաքապտերանի Պետական գնումների ծառայությունը դեկտեմբերի 16-ին հայտարարել էր մրցույթ մունիցիպալ նշանակության ճանապարհներին ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու համար: 2020թ.-ին ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու համար տեղական բյուջեից հատկացվել է 150 հազար լարի, իսկ մրցույթը շահել է «Դորոժնիկ» ընկերությունը 149 հազար լարիի դիմաց:

Նախագծով նախատեսված է, որ մրցույթը հաղթած ընկերությունը մեկ տարվա ընթացքում ճանապարհները մաքրելու է հետևյալ ուղղություններով՝ կենտրոնական մայրուղուց Ղուլալիս- Փոքր Գոնդուրա-Մեծ Գոնդուրա, կենտրոնական մայրուղուց Մեծ Գոնդուրա-Դիլիֆ, Նինոծմինդա-Ղաուրմա-Հեշտիա-Թորիա-Ուչմանա, կենտրոնական մայրուղուց Փոքր Խորենիա տանող ճանապարհը, կենտրոնական մայրուղուց Ջիգրաշեն, Նինոծմինդա-Օրոջալար, կենտրոնական մայրուղուց Մեծ Արագյալ տանող ճանապարհը, Սաթխա-Օրոջալար, Նինոծմինդա-Մեծ Խանչալի-Փոքր Խանչալի, Կաթնատու, Ժդանովական-Սամեբա, կենտրոնական մայրուղուց Սպասովկա, Սաթխա-Սպասովկա ճանապարհները կենտրոնական մայրուղուց Օրլովկա, Եֆրեմովկա տանող ճանապարհները, Փոկա-Վլադիմիրովկա-Ասպարա-Տամբովկա ճանպարհները: