Երկրաշարժ Վրաստանում. Ցնցումները զգացվել են նաեւ Հայաստանի հյուսիսում

Երկրաշարժ Վրաստանում. Ցնցումները զգացվել են նաեւ Հայաստանի հյուսիսում

Սեպտեմբերի 17-ին, ժամը 08.56-ին «ՍՊԾ»-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 08.09-ին Վրաստանի Հանրապետության տարածքում` Թբիլիսի քաղաքից 102 կմ դեպի արեւմուտք, Բեժտայի գյուղից 20 կմ դեպի հյուսիս-արեւմուտք եւ Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Մախաչկալա քաղաքից 159 կմ դեպի հարավ-արեւմուտք, տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 42.170 եւ արեւելյան երկայնության 45.89:

ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է Նոյեմբերյան եւ Իջեւան քաղաքներում 3 բալ ուժգնությամբ:

Տեղեկատվությունը փոխանցվել է Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի եւ ՌԴ ԱՃԿԿ ՕՀ-ներին, ըստ ստացված տեղեկատվության՝ զոհեր, տուժածներ եւ ավերվածություններ չկան:
news.am



Opinion, pooling and voting