Թորիայի դպրոցը գազաֆիկացված չէ

Թորիայի դպրոցը գազաֆիկացված չէ

Թորիայի հանրային դպրոցը ներկա պահին ջեռուցվում է փայտի համար նախատեսված վառարաններով:

Դպրոցի տնօրեն Սերգեյ Պետրոսյանը մեզ հետ զրույցում պատմեց. «Դպրոցում ջեռուցման համակարգը վերջին անգամ գործել է 1992 թ -ին, որից հետո դպրոցը ջեռուցվել է վառարանների միջոցով: Հին ջեռուցման չուգունե մարտկոցները դեռեւս տեղում են, բայց չեն աշխատում, եթե լինի նոր կաթսայատուն ապա անպայման պետք է ստուգել այդ մարտկոցները օգտագործման համար պիտանի են թե ոչ: Գյուղը գազաֆիկացված է եւ գազատար խողովակը անցնում է դպրոցից 50 մետր հեռավորության վրա, հույս ունենք, որ մոտ ապագայում դպրոցում նույնպես կլինի գազաֆիկացման համակարգ»:

Պետրոսյանի խոսքով՝ ներկա պահին դպրոցը ամբողջովին ապահովված է վառարաններով եւ վառելափայտով, որը լիովին բավական է դասարաններում կանոնավոր ջերմային մթնոլորտ ապահովելու համար:

Մանրամասները՝ ռեպորտաժում.