Հայ համայնքի ներկայացուցիչ. Թբիլիսիի հայ բնակչության շրջանում ֆավորիտ է իշխող կոալիցիան ներկայացնող թեկնածուն

Հայ համայնքի ներկայացուցիչ. Թբիլիսիի հայ բնակչության շրջանում ֆավորիտ է իշխող կոալիցիան ներկայացնող թեկնածուն

Ելնելով Թբիլիսիում հայ բնակչության հետ անցկացվող հաճախակի հանդիպումներից՝ Վրաստանի նախագահական ընտրություններում առավել ակտիվ թեկնածուն է իշխող «Վրացական երազանք» խմբավորումը ներկայացնող Գերոգի Մարգվելաշվիլին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը:

«Այնուհետեւ հաջորդում է նախագահ Միխայիլ Սահակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Դավիդ Բաքրաձեն եւ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Դեմոկրատական շարժում՝ միացյալ Վրաստան» կուսակցության թեկնածու Նինո Բուրջանաձեն»,- նշել է Առնոլդ Ստեփանյանը՝ հավելելով, որ հենց այս երեք թեկնածուներն են առավել հեղինակավոր Թբիլիսիի հայ բնակչության շրջանում:

Անդրադառնալով թեկնածուների նախընտրական ծրագրերում հայ բնակչությանը վերաբերող կետերին՝ նա հաղորդել է, որ այդպիսիք կան գրեթե բոլոր թեկնածուների մոտ: «Նշված բոլոր երեք քաղաքական ուժերի ծրագրերում ներառված է ազգային փոքրամասնությունների վերաբերյալ կետեր»,- ընդգծել է հայ համայնքի ներկայացուցիչը: Առնոլդ Ստեփանյանը նաեւ հավելել է, որ հոկտեմբերի սկզբին սպասվում է թեկնածուների նախընտրական ծրագրերի հայերեն թարգմանությունը:

Հիշեցնենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունները կկայանան ընթացիկ տարվա հոկտեմբերի 27-ին:
news.am



Opinion, pooling and voting