ԱՄՆ Կոնգրեսի անդամները քննադատել են Վրաստանի կառավարությանը

ԱՄՆ Կոնգրեսի անդամները քննադատել են Վրաստանի կառավարությանը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Կինզինգերը և Ջերալդ Քոնոլին՝ այսպես կոչված, «Վրաստանի բարեկամներ» խմբի (GDG) համանախագահները, նամակ են հղել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային՝ խստորեն քննադատելով կառավարության ղեկավարությանը: Այս մասին տեղեկացնում է kommersant.ru-ն։

Ադամ Կինզինգերի Twitter-ի էջում տեղադրված նամակում ասվում է. «ԱՄՆ խորհրդարանականները «ցնցված են» իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ 2020-ի հոկտեմբերին համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ խոստացված ընտրական բարեփոխումներից հրաժարվելուց»:

Հիշեցնենք, որ նման խոստում ԳՄ միլիարդատեր նախագահ Բիձինա Իվանիշվիլին արել է հունիսի 20-ին խորհրդարանի շենքում տեղի ունեցած բախումներից հետո, երբ Միխայիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության հարյուրավոր ակտիվիստներ և այլ ընդդիմադիր ուժեր փորձել են ներխուժել օրենսդիր մարմնի շենք՝ բողոքելով Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավորների այցի դեմ:

Կոնգրեսականները հիշեցնում են նաև, որ հոկտեմբերին Ներկայացուցիչների պալատը ցուցաբերեց իր բարի կամքը Թբիլիսիի նկատմամբ՝ հաստատելով Վրաստանին աջակցության ակտը, որը «վերահաստատեց Միացյալ Նահանգների հավատարմությունը այս երկրի անկախությանը և ինքնիշխանությանը, բայց պայմանով, որ Վրաստանը շարունակելու է նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին»: Ադամ Կինզինգերը և Ջերալդ Քոնոլին հույս են հայտնել, որ «վրացական ժողովրդավարությունը միայն ուժեղանալու է առաջիկա տարիներին»: 1in.am



Opinion, pooling and voting