
Դեկտեմբերի 18-ին, երեկոյան 20:30-ի սահմաններում Բաթումի քաղաքում վիրավորել են ոստիկանի:
Ըստ ականատեսների, դեպքը տեղի է ունեցել, երբ պարեկային ոստիկանության աշխատակիցը կանգնեցրել է երթևեկող մեքենան, ինչից հետո վիճաբանություն է եղել քաղաքացու և ոստիկանի միջև, որի ընթացքում էլ քաղաքացին վնասել է ոստիկանի կոկորդը։
Ոստիկանին Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում վիրահատել են:
Ըստ նեքին գործերի նախարարության հաղորդագրության, ոստիկանին վիրավորողին դեպքի վայրում էլ ձերբակալել են: Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի հատկանիշներով, որը պարունակում է իրավապահի հանդեպ բռնություն կամ դրա սպառնալիք:aliq.ge