Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել

Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել։ Տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատել են Հատուկ քննչական ծառայությունից՝ հայտնելով, որ պետությունից առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալների գույքի վրա կալանք է դրվել ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով։

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ վերը նշված քրեական գործով մեղադրյալ են Սերժ Սարգսյանը և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։ Այսինքն՝ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա ևս ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով կալանք է դրվել։ 1in.am