Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությունը հայտարարել է 1980 թվականի դեկտեմբերի 17-ին Թուրքիայի գլխավոր հյուպատոսի և նրա թիկնապահի սպանության մասին տեղեկատվության դիմաց 1 մլն դոլար վճարելու պատրաստակամության մասին։ Ինչպես հայտնում է բրիտանական «Daily Mail» պարբերականը՝ նահանգի Միացյալ հակաահաբեկչական խումբը «հարվածային ուժեր» է ստեղծել՝ սպանության կրկնակի հետաքննման համար։
Պարբերականը նշում է, որ պարգևավճարը 250 հազար դոլարից հասցվել է 1 մլն դոլարի։ Այդպիսի խոշոր պարգևավճար պատմության մեջ հայտարարվում է առաջին անգամ։
Հոր սպանությունից հետո առաջին անգամ Սիդնեյ է ժամանել հյուպատոսի դուստրը՝ պարգևավճարի մասին անձամբ հայտարարելու համար։
39 տարի առաջ հյուպատոս Շարիք Արըյաքը և նրա թիկնապահ Էնգին Սեվերը հրազենային կրակոցից սպանվել էին Սիդնեյում՝ մեքենայի մեջ։
Սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» կազմակերպությունը։ shantnews.am