Մամզարա գյուղի բնակիչները բողոքում են, որ չեն կարողանում օգտագործել սարերում գտնվող իրենց հողատարածքները:
Մամզարայի բնակչի խոսքով, 600 հեկտար մակերեսով հողատարածքները խլել է իրենցից ոմն Անդրանիկ Ջիգրաշեն գյուղից:
Բնակիչը նշում է, որ միայն Մամզարայի բնակիչները չեն կարողանում օգտվել իրենց հողատարածքներից, մյուս համայնքների բնակիչները նմանատիպ խնդիր չունեն:
«Գյուղին պատկանող հողատարածքները պետք է վերադարձվի մեզ: Ես 2 հեկտար ունեմ, մեկ ուրիշը 12 հեկտար»,-նշեց բնակիչը:
Մենք փորձեցինք մեկնաբանություններ լսել Ջիգրաշեն գյուղի բնակիչ Անդրանիկից: Սակայն վերջինս հրաժարվեց մեկնաբանություն տալ: Նա բանավոր պատասխանեց, որ ինքը Մամզարա գյուղում գտնվող հողատարածք չունի և հավելեց, որ Մամզարայի 700 հեկտար մակերեսով հողատարածքներից 600-ը մտնում է «Ջավախեթի» ազգային պարկի մեջ, իսկ 100 հեկտարը օգտագործվում է Գոնդուրայի բնակչի կողմից: