Դիլիֆ գյուղի բնակիչները բողոքում են, որ իրենց գյուղի դպրոցում դասավանդում են համապատասխան մասնագիտություն չունեցող ուսուցիչներ, իսկ նոր մասնագետները չեն կարողանում աշխատանքի անցնել դպրոցում:
“Այն մասնագետները, ովքեր բարձրագույն կրթություն են ստացել Հայաստանի կամ Վրաստանի բուհերում, չեն կարողանում դպրոցում աշխատանքի անցնել: Այն տպավորությունն է, որ դպրոցի աշխատանքը հավերժ է: Դպրոցում աշխատանքի են ընդունում նրանց, ովքեր քվեարկում են իշխանությունների օգտին: Մանկապարտեզի աշխատակիցներին ընտրելու հարցին էլ լուրջ վերաբերմունք չի ցուցաբերվում: Մասնագիտությամբ ֆիզկուտուրայի մասնագետին դպրոցում աշխատանքի չընդունեցին, իսկ այդ մասնագետը հարևան գյուղում զարգացնում է սպորտը: Մեր գյուղում էլ ֆիզկուլտուրա են դասավանդում ռուսաց լեզվի և քիմիայի մասնագետները,-բողոքում են բնակիչները:
Պարզաբանում ստանալու համար մենք դիմեցինք Դիլիֆի դպրոցի տնօրենին, ով պատասխանեց, որ բնակիչները օրենքից տեղեկացված չեն, դրա համար էլ այդպես են խոսում:
“Դպրոցում աշխատանքի անցնելու համար կան որոշակի նորմեր: Բոլորն էլ ունեն դիպլոմ, իսկ աշխատանքի անցնելու համար դպրոցը պետք է թափուր տեղ ունենա, դիմող մասնագետն էլ քննություն պետք է հանձնի: Այն մասնագետը, ով քննությունն անցնում է, հետագայում թափուր աշխատատեղ լինելու դեպքում համապատասխան մրցույթը հաղթահարելու դեպքում անցնում է աշխատանքի: Դպրցում կան մանկավարժներ, ում ստացած կրթությունը չի համապատասխանում դասավանդած առարկային, նրանք աշխատում են իրենց վրա, ընդգրկվել են ուսուցիչների զարգացման ծրագրերում և ցանկանում են քննություն հանձնել՛՛,- նշում է տնօրեն Տիգրան Սարուխանյանը:
Նմանատիպ բողոքներ բնակիչների կողմից հնչում են նաև մունցիպալիտետի մյուս գյուղերում:
მასალა მომზადებულია გორის სათემო რადიო “მოზაიკას” პროექტის “მედიაადვოკატირების კამპანია ანტიდისკრიმინაციული კანონის იმპლემენტაციისთვის” ფარგლებში. რომელიც მხარდაჭერილია საქართველოს ახალგაზრდა იურისტთა ასოციოაციის მიერ . მის შინაარსზე პასუხისმგებელნი არიან ავტორები, მასალაში გამოთქმული ყველა მოსაზრება შესაძლოა არ ემთხვეოდეს საიას ოფიციალურ პოზიციებს