
Նոր տարվան մնացել է հաշված օրեր, քաղաքի փողոցներում ամենուր վաճառվում են պայթուցիկներ, ինչը երեխաներին, ինչու ոչ նաեւ մեծերին անտարբեր չի թողնում:
Դեկտեմբերի 20 -ին Նինոծմինդայի շրջանում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում թե ինչքանով են վտանգավոր հրավառվող նյութերն ու պայթուցիկները եւ ինչպիսի հետեւանքներ կարող է ունենալ անզգույշ վերաբերմունքը:
Բնակիչների մեծամասնությունը պատասխանեց, որ պայթուցիկները համեմատ հրավառվող նյութերի շատ վտանգավոր են, ավելի լավ կլիներ, որ պայթուցիկները ընդհանրապես վերացնեին: Լինում են դեպքեր երբ երեխաները չհասկանալով կամ անզգուշաբար վնաս են հասցնում իրենց:
Մանրամասները՝ ռեպորտաժում.