ԵԱՀԿ դիտորդները Վրաստանում հանգիստ նախընտրական մթնոլորտ են գրանցել

ԵԱՀԿ դիտորդները Վրաստանում հանգիստ նախընտրական մթնոլորտ են գրանցել

ԵԱՀԿ՝ մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների հարցերով բյուրոյի միջանկյալ զեկույցի համաձայն՝ Վրաստանում ներկայիս նախագահական քարոզարշավը, նախորդի համեմատ, ավելի հանգիստ է: Զեկույցը հրապարակվել է այսօր, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:

Փաստաթղթում նաեւ ընդգծվում է, որ խորհրդարանական ընտրություններին նախորդող ժամանակահատվածի համեմատ, լրատվամիջոցները ավելի պակաս բեւեռացված են: ԵԱՀԿ առաքելության դիտորդների կարծիքով՝ լրագրողներն իրադարձություններն ավելի չեզոք տեսանկյունից են լուսաբանում:

Հիշեցնենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 27-ին:
news.am



Opinion, pooling and voting