Ձեռագործություն, որը շուրջ 60 տարվա պատմություն ունի

Ձեռագործություն,  որը շուրջ 60 տարվա պատմություն ունի

Նինա Մանասյանը ծնվել է 1950 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղում: Փոքր տարիքից զբաղվել է ձեռագործությամբ, սովորելով եւ օրինակ վերցնելով մայրիկից, իսկ իլիկ մանել եւ բուրդ գզել սովորել է մորական տատից:

Նինա Մանասյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ 8 տարեկան հասակում կարողանում էր գործել միայն մասիկներ, իսկ 13 – 14 տարեկանում արդեն կատարում էր ամեն տեսակի ձեռքի աշխատանքներ, բուրդ գզել, իլիկ մանել, գործել մասիկներ, գուլպաներ, բռնիչներ, վերնաշապիկ, ժակետ եւ նույնիսկ ձուկ որսալու համար նախատեսված ուռկան:

Մանասյան Նինան արդեն 53 երկար ու ձիգ տարիներ ապրում է Հեշտիայում իր ամուսնու՝ Մանաս Մանասյանի եւ զավակների հետ միասին:

Այդ տարիների ընթացքում Նինան չի դադարել զբաղվել իր սիրելի գործով որը շուրջ 60 տարվա պատմություն ունի: Իսկ աշխատանքները երբեք չի վաճառել, այլ որպես նվեր միայն նվիրել, ու նաեւ գործել թոռնիկների եւ ընտանիքի անդամների համար: