
Դեկտեմբերի 22-ին, երեկոյան ժամը 16:30-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի Դավիթ Շինարար փողոցում միմյանց են բախվել Ford Transit и Mercedes-Benz S մակնիշի ավտոմեքենաները:
Բախման արդյունքում կա տուժած, ում տեղափոխել են հիվանդանոց: Երկու ավտոմեքենաներն էլ զգալիորեն վնասվել են:
Մեր նկարահանման պահին վթարի վայրում աշխատում էին Վրաստանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: