Գազի սակագների բարձրացում չի նախատեսվում

Գազի սակագների բարձրացում չի նախատեսվում

«Գազի սակագների որևէ տեսակի բարձրացում այս փուլում չի ակնկալվում», — այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի Էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովի նախագահ Դավիթ Նարմանիան:

Նրա խոսքով, արդեն քննարկվել են կազմակերպությունների կողմից ներկայացված ներդրումային առաջարկները:

«Բացի այդ, այլ տնտեսական ցուցանիշներ էլ ենք հաշվարկել: Այս պահին ընթանում է ստացած գազի արժեքի սահմանումը: Առաջիկա օրերին կսահմանենք գազի վերջնական սակագինը»,- հայտարարել է Նարմանիան:aliq.ge