Օրոջալար գյուղի Նարեկ մանկապարտեզում ամանորյա տրամադրություն էր: Այս անգամ ամանորյա միջոցառման մասնակիցները մանկապարտեզի ավագ խմբի երեխաներն էին: Տոնական ու հեքիաթային մթնոլորտում, զարդարված սենյակում երեխաները հանդես եկան բանաստեղծություններով, պարով և փոքրիկ բեմադրություններով:
Երեխաներին շնորհավորելու էին եկել նաև Ձմեռ Պապն ու Ձյունանուշը:
Ծնողներն իրենց շնորհակալական խոսքն ասացին մանկապարտեզի տնօրեն Նաիրուհի Չոբանյանին և դաստիարակներին կատարած աշխատանքի և ցուցաբերած անհատական վերաբերմունքի համար:
Ամանորյա միջոցառումն ավարտվեց հրավառությամբ:
Մանրամասները դիտեք ֆոտոշարքում.