Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ արդեն Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար թեկնածու է ընտրել, թեպետ ոչ իր ընտրյալը, ոչ էլ «Վրացական երազանք» դաշինքը տեղյակ չեն՝ ում մասին է խոսքը:
Վրաստանում ՏԻՄ հերթական ընտրությունները նախատեսված են 2014 թվականին…
«Ես կարող եմ նախքան գնալս հայտարարել քաղաքապետի անունը: Իմ ընտրությունը կարելի է հասցնել համաձայնեցնել խորհրդի հետ (Վրացական երազանքի): Ես իմ պատկերացումներն ունեմ, ու կարծում եմ, որ նա շատ արժանի թեկնածու է: Ոչ նա, ոչ էլ թիմը գաղափար չունեն այս մասին: Կարծում եմ՝ նա շատ արժանի թեկնածու է», – «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Իվանիշվիլին:
Իվանիշվիլիի խոսքով՝ ինքը մտադիր է պաշտոնը լքել հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրություններից հետո՝ մինչեւ նոյեմբերի 24-ին ընկած ժամանակահատվածում: Բացի այդ, նա խոստացել է, որ ընտրություններից հետո մեկ շաբաթվա ընթացքում կհայտարարվի նոր վարչապետի անեունը, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:
Թբիլիսիի գործող քաղաքապետ Գիգի Ուգուլավան ընտրվել էր 2010թ.՝ ուղիղ քվեարկության եղանակով: Վրաստանում ՏԻՄ հերթական ընտրությունները նախատեսված են 2014 թվականին:
news.am