Արեգնազ Էդվարդի Մկրտչյանը ծնվել է 1997 թվականի դեկտեմբերի 6 -ին Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղում: 2004 թ -ին հաճախել է միջնակարգ դպրոց, ինչպես նաեւ Նինոծմինդայի երաժշտական դպրոց:
Դեռեւս մանուկ հասակից Արեգնազի ծնողները նկատել են իրենց զավակի մոտ երաժշտական տաղանդ եւ գեղեցիկ ձայն: Ինչպես երաժշտական ունակությունները այնպես էլ անունը, Արեգնազը ժառանգել է տատիկից:
«Երաժշտական դպրոցում առաջին անգամ սովորել եմ դաշնամուր նվագել Աննա Գրիգորեւնայի դասարանում, ուզում եմ առիթից օգտվել եւ շնորհակալություն հայտնել նրան» – նշեց Արեգնազը:
Մկրտչյանը մասնակցել է տարբեր միջոցառումների, փառատոնների, համերգների ու ձեռք բերել պատվոգրեր եւ մրցանակներ: 2016 թվականին ընդունվել է երգի պետական թատրոնը: Այնտեղ սովորել է Ջավախքցի, հայրենակից, երգիչ եւ դասախոս՝ Ռուսլան Էլյազյանի մոտ, ժող – վոկալ արվեստի բաժնում, որից հետո 2018 թ -ին ընդունվել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Ներկա պահին սովորում է կոնսերվատորիայի հայ – երգեցողության բաժնի 2 -րդ կուրսում: Հիմնականում կատարում է ժողովրդական, գուսանական, աշուղական եւ հայրենասիրական երգեր:
NOR – ռադիոն ձեզ է ներկայացնում Արեգնազ Մկրտչյանի նոր երգը, այս երգը նրա առաջին ձայնագրությունն է «Պապ ջան» խորագրով, որը հատուկ ձայնագրվել է Արեգնազի հայրիկի տարեդարձի կապակցությամբ:
Նյութը եւ տեսանյութը մեզ տրամադրել է Գասպար Քուրդօղլյանը