«Ծխախոտը 20 թեթրիով թանկացել է», — այս մասին bm.ge-ի հետ զրույցում հայտարարել է British American Tobacco (BAT) կորպորատիվ և իրավական տնօրեն Զվիադ Սխվիտարիձեն: Նրա խոսքով՝ թանկացումը վերաբերում է ոչ թե կոնկրետ բրենդի, այլ բոլոր տեսակի ծխախոտներին:
«Գինն այսօր առավոտյան բարձրացավ 20 թեթրիով, սակայն այս թանկացումը վերջինը չէ, հաջորդ տարի գինը կրկին կբարձրանա: Իմ կանխատեսմամբ այս գործընթացը կսկսվի գարնանը և կբաժանվի երկու փուլի: Այս ամենը պայմանավորված է անհամապատասխան քաղաքականությամբ և ակցիզային հարկերով: Իհարկե, ազդեցություն ունի նաև լարիի փոխարժեքն ու գնաճը, սակայն ակցիզի մասնաբաժինը մեծ է»,- հայտարարել է Սխվիտարիձեն:
Նրա խոսքով՝ ծխախոտի գինն այս տարի արդեն 4-րդ անգամ թանկացավ, ինչն աննախադեպ է։
«Առաջին և երկրորդ փուլերում աճը 50 թեթրիով էր, երրորդ փուլում 40 թեթրի, իսկ վերջին՝ 4-րդ փուլում 20 թեթրիով»,- հայտարարել է Սխվիտարիձեն: aliq.ge