«Վրացական երազանքի» թեկնածուն առաջատարն է նախագահական մրցավազքում. Պատվերը տվել է «Վրացական երազանքը»

«Վրացական երազանքի» թեկնածուն առաջատարն է նախագահական մրցավազքում. Պատվերը տվել է «Վրացական երազանքը»

Ըստ սոցիոլոգիական հարցումների՝ «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին 57,6% ձայնով առաջատարն է Վրաստանի նախագահական ընտրություններում: Այս մասին հայտնել է «Պսիխոպրոեկտ» հետազոտական-խորհրդատվական կենտրոնը:

Երկրորդ տեղն է զբաղեցնում «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դավիդ Բաքարձեն՝ 11,8% ձայնով, երրորդ տեղը՝ «Միասնական Վրաստան» դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն՝ 7,1% ձայնով:

Հարցումն իրականացվել է «Պսիխոպրոեկտ» հետազոտական-խորհրդատվական կենտրոնի կողմից՝ «Վրացական երազանք» դաշինքի նախընտրական գրասենյակի պատվերով, հոկտեմբերի 13-18-ին: Հարցմանը մասնակցել է 1607 մարդ:

Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին:



Opinion, pooling and voting