Ամանորյա միջոցառում Հեշտիայի մանկապարտեզում / Լուսանկարներ

Ամանորյա միջոցառում Հեշտիայի մանկապարտեզում  / Լուսանկարներ

Դեկտեմբերի 24 -ին Հեշտիայի Սրբուհի Մարիամ մանկապարտեզում տեղի ունեցավ Նոր տարվան նվիրված միջոցառում:

Միջոցառմանը մասնակցում էին Հեշտիա, Թորիա, Ղաուրմա եւ Ուչմանա գյուղերի երեխաները:

Մանկապարտեզում մթնոլորտը տոնական էր, երեխաները շատ գեղեցիկ էին հագնված, ինչպես նաեւ գեղեցիկ զարդարված էին սենյակները: Մանկապարտեզի ողջ անձակազմը անում էր ամեն ինչ որ երեխաների օրը տոն դառնա:

Միջոցառման հյուրերն էին Ձմեռ պապը,  Ձյունանուշիկը, մուլտհերոսները: Երեխաները հանդես եկան արտասանությամբ, երգով, պարով որից հետո Ձմեռ պապն ու Ձյունանուշը փոքրիկներին հանձնեցին նվերներ եւ պարեցին նրանց հետ: