Դեկտեմբերի 24- ին Ժդանովականի հանրային դպրոցի 7- րդ դասարանի աշակերտները, դասղեկ Նաիրա Մարիկյանի գլխավորությամբ, ներկայացրեցին ամանորյա հետաքրքիր ու բովանդակալից միջոցառում։ Երեխաներն իրենց ամանորյա զվարթ երգերով, հումորային ու աշխույժ պարերով, գեղեցիկ ասմունքով ունկնդիրներին տեղափոխեցին տարեմուտի հեքիաթային գիշեր։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց ուսուցողական բնույթի երկու փոքրիկ ներկայացում՝ արարչագործ հայ ժողովրդին բաժին հասած բախտի և «ծերուկ» հունվարի մասին ։ Ունկնդիրներին հատկապես հմայեց կատակային մասը ։
Երեխաներն ցերեկույթն ավարտեցին Սոնա Ռուբենյանի «Նոր տարվա նվեր» երգով , Նոր տարուց որպես նվեր հայցելով մի մեծ աշխարհ, սեր, ժպիտ ու խաղաղություն ։
Լուսանկարներն ու տեղեկությունը մեզ փոխանցեց Նաիրա Մարիկյանը։
Նշենք, որ միջոցառումը անցկացվեց դպրոցին կից գյուղի ակումբում, որը գտնվում է անմխիթար վիճակում։
Ժդանովականի հանրային դպրոցում ամանորյա միջոցառումները շարունակական էին։ Դեկտեմբերի 26- ին միջոցառմամբ հանդես եկան 1-ին, 2-րդ և 4 -րդ դասարանի աշակերտները ղեկավարությամբ՝ Սաթենիկ Մնոյանի, Գրետա Հարոսյանի և Սիրուն Խալաչյանի: