Դեկտեմբերի 24-ին Մեծ Արագյալ գյուղի «ԾԻԱԾԱՆ» մանկապարտեզում,տեղի ունեցավ հանդես-միջոցառում նվիրված Ամանորին: Ուրախ, հաճելի և տոնական տրամադրություն էր տիրում: Մանկապարտեզը լցված էր երեխաների ուրախ ճիչերով և ծափերով: Մանկապարտեզն էլ էր ուրախ` լույսերի մեջ փայլփլում ու շողում, չէ՞ որ սա նրա առաջի նոր տարին էր։
Աշխատողները բեմադրել էին հեքիաթ` Արմինեի, Արմենի, Ձմեռ պապի և Ձյունանուշի մասնակցությամբ։ Երեխաներն էլ իրենց հերթին ունեին համարներ՝ երգ, պար, արտասանություն։ Բոլորն էլ անչափ ուրախ էին,քանի որ հեքիաթային տրամադրություն էր տիրում ամենուր և այս տրամադրությամբ էլ փոքրիկները ստացան իրենց նվերն ու հրաժեշտ տվեցին իրենց սիրելի հերոսներին։
Մանկապարտեզի աշխատողները շնորհակալություն են հայտնում ծնողներին աջակցության համար:
Լուսանկարներն ու տեղեկությունը մեզ փոխանցեց մանկապարտեզի վարչուհի Ռիմմա Նալբանդյանը։