Թբիլիսիում ընթանում է Սահակաշվիլին նվիրված «Հաջողություն, պարոն նախագահ» ակցիան

Թբիլիսիում ընթանում է Սահակաշվիլին նվիրված «Հաջողություն, պարոն նախագահ» ակցիան

Վրաստանի նախագահ Թբիլիսիում, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, տեղի է ունենում «Հաջողություն, պարոն նախագահ» ակցիան: Կազմակերպիչների գնահատմամբ՝ 9 տարի նախագահի պաշտոնը զբաղեցրած Սահակաշվիլիին հաջողություն ասելու էր եկել մոտ 200 մարդ:

Ակցիան խաղաղ է ընթանում, ակտիվիստների ձեռքին կան Վրաստանի դրոշներ եւ պաստառներ, որոնց վրա գրված է. «Մենք շնորհակալ ենք քեզ, Միշա», «Շնորհակալություն պետականության համար»: Ոստիկաններ չկան:

«Հայրենասերներ» հասարակական շարժման առաջնորդ Գերոգի Մազմանիանիի խոսքով՝ ակցիայի մասնակիցները ցանկանում են շնորհակալություն հայտնել Սահակաշվիլիին այն առաջընթացի համար, որին իրենց երկիրը հասել է նրա կառավարման տարիներին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Թեեւ եղել են նաեւ սխալներ, բայց մենք կարծում ենք, որ Սահակաշվիլիի կառավարման տարիները 99 տոկոսով առաջընթացի տարիներ են եղել… Մենք հույս ունենք, որ Վրաստանի ցանկացած նոր կառավարություն կշարունակի Սահակաշվիլիի քաղաքականությունը, եւ մենք մեծ հույսեր ունենք, որ նա երբեւէ կվերադառնա»,-ասել է Մազմանիանին:

Նա նշել է, որ չարժե Սահակաշվիլիին մեղադրել Վրաստանի որոշ տարածքների (Աբխազիա եւ Հարավային Օսիա) կորստի համար, քանի որ ն ամեն կերպ փորձել է խուսափել դրանից:

Ինքը՝ Սահակաշվիլին ներկայումս գտնվում է Կախեթիի շրջանում:

Նշենք, որ նախագահական ընտրությունները Վրաստանում տեղի են ունենալու հոկտեմբերի 27-ին: Սահակաշվիլին չի կարող մասնակցել այդ ընտրություններին: Նոր նախագահի երդմնակալության արարողությունից հետո Վրաստանը կանցնի խորհրդարանական կառավարման:
news.am



Opinion, pooling and voting