Թբիլիսիում, Ամանորի գիշերը հասարակական տրանսպորտը կլինի անվճար,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ կառավարության նիստին:
Դեկտեմբերի 31-ին, 23:00-ից, 75 երթուղու վրա կերթևեկի 160 միավոր ավտոբուս՝ 30 րոպե ընդմիջումով: Կախա Կալաձեի հայտարարությամբ, տրանսպորտը նույն գրաֆիկով կաշխատի նաև Սուրբ ծննդյան գիշերը:
«Դեկտեմբերի 31-ին, երկարաձգվելու են Թբիլիսիի մետրոպոլիտենի, ավտոբուսների և «Ռիղե-Նարիղալա» (հեղ.՝ Հին Թիֆլիս) ճոպանուղու աշխատանքային ժամերը և ուղևորները կունենան անվճար երթևեկելու հնարավորություն: Այս ռեժիմում մետրոպոլիտենը և ավտոբուսները կաշխատեն դեկտեմբերի 31-ի 23:00-ից մինչև հունվարի 04:00-ն, իսկ ճոպանուղին՝ մինչև 03:00-ն: Նույն մոտեցումը կլինի նաև Սուրբ ծննդյան գիշերը»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
Թբիլիսի բնակչությանը Նոր տարվա գիշերը կսպասարկեն հետևյալ համարի ավտոբուսները. N1, N2, N3, N4, N6, N7, N8, N10, N11, N12, N13, N14, N15, N18, N19, N20, N22, N23, N25, N27, N28, N30, N31, N34, N36, N37, N39, N40, N41, N42, N43, N44, N45, N47, N48, N49, N52, N53, N55, N56, N58, N59, N60, N62, N63, N66, N68, N70, N71, N73, N74, N75, N76, N77, N78, N79, N80, N82, N84, N87, N88, N90, N91, N95, N99, N101, N103, N104, N106, N108, N109, N110, N112, N121, N122 და N140.1tv.ge