
Դեկտեմբերի 25 -ին Նինոծմինդայի թիվ 2 հանրային դպրոցի առաջին (ա) դասարանում տեղի ունեցավ նոր տարվան նվիրված միջոցառում, դասվար Ռոզա Մղդեսյանի գլխավորությամբ:
Երեխաները ելույթ ունեցան իրենց պատրաստած ամանորյա զվարթ երգերով, գեղեցիկ ասմունքով եւ աշխույժ պարերով, ինչպես նաեւ ներակայացան տարբեր բեմադրություններով «Կարմիր գլխարկը», «Ծովահենները», «Բժիշկ Այբոլիտ», «Չիբուրաշկա» «Թագավորն ու Թագուհին» եւ այլն…:
Փոքրիկների ելութը ունկնդրելու էին եկել ծնողները: Հանդեսի գլխավոր հյուրերն էին Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ովքեր բոլոր երեխաներին բաժանեցին նվերներ: