Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի աշխատակիցները փակել են Գուդաուրի-Կոբի ճանապարհը, որը տանում է դեպի Ռուսաստանի սահման, կցորդիչով եւ կիսակցորդիչով ավտոտրանսպորտի համար՝ առատ ձյան եւ մերկասառույցի պատճառով։ Այս մասին ասվում է չորեքշաբթի գերատեսչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Առատ ձյան եւ մերկասառույցի պատճառով կցորդիչով եւ կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթեւեկը Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս (ՌԴ-ի հետ սահման) միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է»,- ասվում է հաղորդագրությունում։
Ավտոճանապարհների դեպարտամենտի տվյալներով՝ մնացած ավտոմեքենաների համար երթեւեկությունը Գուդաուրի-Կոբի հատվածում թույլատրվում է։ Բոլոր տեսակի մեքենաների համար բաց են նաեւ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մյուս հատվածները։news.am