
Դեկտեմբերի 25-ի երեկոյան վառվեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետի գլխավոր տոնածառի լույսերը: Գլխավոր տոնածառը տեղադրված է Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնի բակում:
Հայոս-Քարթլոս զբոսայգում էլ գտնվում են մի քանի փոքր տոնածառեր, որոնք անցյալ տարի Թբիլիսիի քաղաքապետարանը նվիրաբերել էր Նինոծմինդային:

Տոնական լույսերով են զարդարվել նաև Նինոծմինդա քաղաքի կենտրոնական փողոցը:

Այս տարի ամանորյա զարդարանքների համար Նինոծմինդայի քաղաքապետարանը բյուջեից հատկացրել էր 11 016 լարի:

Դեկտեմբերի 31-ին, Ամանորի գիշերը Նինոծմինդայի քաղաքապետարանը նախատեսել է անցկացնել հետաքրքիր զվարճալի ծրագիր, որը կմեկնարկի երեկոյան ժամը 20:00-ին:

Նինոծմինդա քաղաքի ամանորյա զարդարանքով զբաղվում է անհատ ձեռներեց Արարատ Արզումանյանը:
Մանրամասները դիտեք ֆոտոշարքում.









