
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին, Ասպինձայում:
Երկու յոթերորդ դասարանի աշակերտ մոպեդով բախվել են ավտոմեքենային:
Վնասված անչափահասներին շտապ օգնության մեքենայով տեղափոխում են Ախալցիխե:
Ըստ տեղացիների, աշակերտների առողջական վիճակը ծանր է:
Նախնական տեղեկությունների համաձայն, մեքենայում եղել են հայերը:
«Մոպեդով էին, 7-րդ դասարանի երկու աշակերտ, բախվեցին մեքենային, դեռևս անգիտակից վիճակում են»,– ասում են Ասպինձայի բնակիչները:
Հարուցվել է քրեական գործ:tv9news.ge