
Դեկտեմբերի 26 -ին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 հանրային դպրոցում ուսուցիչներ՝ Էթերի Մանասյանի, Նինա Մարիկյանի եւ Նանե Հովսեփյանի գլխավորությամբ դպրոցի գրադարանում տեղի ունեցավ գրական երեկո:
Երեկոն նվիրված էր 19 -րդ դարի վրաց գրողներ Գալակտիոն Տաբիձեի, Մուրման Լեբանիձեի եւ Տերենտի Գրանելիի ստեղծագործություններին, որոնք բարձր դասարանի աշակերտները ներկայացրեցին վրացերեն եւ հայերեն տարբերակներով:
Տնօրեն Նանե Հովսեփյանի խոսքով՝ «Դպրոցում շատ հաճախ ենք կազմակերպում գրական երկոներ, որովհետեւ 21 -րդ դարում երիտասարդությունը շատ քիչ ժամանակ է տրամադրում ընթերցանությանը եւ մեր նպատակներից մեկն էր երեխաներին ինչքանով հնարավոր է մոտեցնել պոեզիային եւ գրականությանը»:
Մանրամասները՝ ռեպորտաժում.