Կիմա Նորսոյանը Ախալքալաքում նվաճել է 2 արծաթե մեդալ

Կիմա Նորսոյանը Ախալքալաքում  նվաճել է 2 արծաթե մեդալ

Նինոծմինդա քաղաքից 14-ամյա Կիմա Նորսոյանը Ախալքալաքում կայացած Դո կարատեի մրցաշարում նվաճել է 2 արծաթե մեդալ: Մրցաշարում անցկացվել է դեկտեմբերի 21-ին:
Մրցաշարը կազմակերպել էր մարզիչ Ռաֆայել Դարբինյանը:

Մրցաշարի պատվավոր հյուրն էր Վրաստանի Դո կարատեի ֆեդերացիայի նախագահ Կախա Բասալիան: Մրցաշարին մասնակցում էին 150 մարզիկներ Վրաստանի տարբեր շրջաններից, ովքեր հանդես էին գալիս տարբեր քաշային կատեգորիաներում:

Կիմա Նորսոյանը հանդես եկավ 14-15 տարեկանների պայքարում: Նշենք, որ Կիմա Նորսոյանը Դո կարատեով զբաղվում է 2013թ.-ից և այս տարիների ընթացքում արժանացել է տարբեր մեդալների ու դիպլոմների:

2017թ. Վրաստանի Կարատեի ֆեդերացիայի կողմից արժանացել է «Կարատեի լեդի» տիտղոին:
Կիման սովորում է Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի 9-րդ դասարանում:
Մանրամասները լսեք նյութում.