23-ամյա կինը Ամանորի միջոցառման ժամանակ դուրս է նետվել պատուհանից

23-ամյա կինը Ամանորի միջոցառման ժամանակ դուրս է նետվել պատուհանից

Արտակարգ դեպք է գրանցվել Մոսկվայում: Բաումանի փողոցի վրա գտնվող սրճարաններից մեկում անցկացվող Ամանորի կորպորատիվ երեկույթի ժամանակ 23 տարեկան կինը դուրս է նետվել պատուհանից: Այս դեպքն արձանագրել են անվտանգության տեսախցիկները:  Twitter-ում տեղադրված տեսանյութը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տվել:

Ոմանք մեղադրել են երիտասարդ կնոջը, մյուսները կարծիք են հայտնել, որ նման արարքի համար մարդը պետք է լուրջ պատճառներ ունենար:  Մեկնաբանություններից մեկում էլ նշվում է, որ կինը մինչև նետվելը բողոքել է ընկերուհիներին, թե իրեն ոչ ոք չի սիրում: Կնոջ առողջական վիճակի մասին տեղեկություն չկա, որոշ լրատվամիջոցներ ընդամենը հաղորդել են, որ նա հոսպիտալացվել է:shantnews.am