«Վրացական երազանք» իշխող կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հաղթել է Վրաստանի նախագահի ընտրություններում: Քվեաթերթիկների 99,68%-ի հաշվարկից հետո Մարգվելաշվիլին ստացել է 62,12% ձայն:
Վրաստանի ԿԸՀ-ի մամուլի քարտուղար Էկա Ազարաշվիլին հայտնել է, որ դրանք վերջնական տվյալներն են, եւ այլեւս ոչինչ չի փոխվի:
Հաղթող թեկնածուի հիմնական մրցակիցներ Դավիթ Բաքրաձեն եւ Նինո Բուրջանաձեն հավաքել են համապատասխանաբար 21,72% եւ 10,18% ձայն: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 46,91%:
news.am