Վրաստանի Քոբուլեթիի շրջանում՝ Չաքվիսթավի գյուղի մոտակայքում, ավտոմեքենան 10 մ բարձրությունից ընկել է կիրճը: Մեքենայի բոլոր ուղևորները և վարորդը՝ 5 երիտասարդներ, տեղում մահացել են: Մահացածները մոտ 17 տարեկան պատանիներ են: Նրանցից չորսը 11-րդ դասարանի աշակերտներ են եղել։
Ականատեսների խոսքերով՝ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, որի հետևանքով մեքենան մայրուղուց դուրս է եկել և ընկել կիրճը։
Հարուցվել է քրեական գործ:
Դժբախտ պատահարի պատճառով Բաթումի քաղաքապետարանը հետաձգել է այսօր նախատեսված Ամանորի տոնածառի բացումը և տոնական համերգը։shantnews.am