
Այս տոնական օրերին տոնական տրամադրություն էր տիրում նաեւ Սաթխայի հանրային դպրոցում:
Ամանորյա միջոցառում էին կազմակերպել 3 -րդ դասարանի աշակերտները, դասվար Գոհար Ավագյանի գլխավորությամբ:
Միջոցառման ընթացքում երեխաները հանդես եկան գեղեցիկ պարային համարներով, բանաստեղծություններով եւ երգերով:
10 երեխաների ելույթը անչափ ուրախացրեց հանդիսատեսին:
Լուսանկարները տրամադրել են աշակերտների ծնողները: