
Վրաստանի ցամաքային տրանսպորտի գործակալության որոշմամբ, Ռուսաստանի Լիպեցկի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած քաղաքացիները, ովքեր թեթև վնասվածք են ստացել, կտեղափոխվեն Վրաստան:
Գերատեսչության տեղեկատվությամբ, առաջին հնարավորության դեպքում, Ռուսաստանում Շվեյցարիայի դեսպանատան վրացական հատվածի աշխատակիցները կգնան դեպքի վայր և կտեսակցեն վիրավորներին:
Հիշեցնենք՝ երեկ դեկտեմբերի 26-ին Մոսկվայից Թբիլիսի երթևեկող ավտոբուսը Լիպեցկի մարզում շրջվել էր, ինչի հետևանքով զոհվել է 2 ուղևոր, վիրավորվել՝ 17-ը: Ընդհանուր առմամբ ավտոբուսում եղել է 19 մարդ:
Ուղևորներից 7-ը ստանում են ստացիոնար բուժօգնություն:aliq.ge