
Դեկտեմբերի 26-ին Փոքր Խանչալի գյուղում անցկացվեց ամանորյա միջոցառում, որին մասնակցում էին 1-4-րդ դասարանի աշակերտները: Միջոցառումը կազմակերպել էր 1-4-րդ դասարանների դասղեկը:
Իմանալով անցկացվող միջոցառման մասին՝ Նինոծմինդայի սակրեբուլոյի Խանչալիի գյուղական համայնքի պատգամավոր Սերգեյ Ադումյանը երեխաներին նվիրեց ամանորյա նվերներ:
Դպրոցի տնօրեն Համլետ Մահտեսյանը իր երախտագիտության խոսքը հայտնեց բարեգործական ակցիայի նախաձեռնող Սերգեյ Ադումյանի հասցեին:
Բացի այդ պատգամավոր Սերգեյ Ադումյանը նմանատիպ նվերներ է նախատեսել նաև Մեծ Խանչալիի և Կաթնատուի դպրոցների կրտսեր աշակերտների համար: