Դեկտեմբերի 27-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի և սպորտի զարգացման ծառայության նախաձեռնությամբ անցկացվեց ավանդական ամանորյա հանդիպում մունիցիպալիտետի դպրոցների գերազանցիկների հետ: Հանդիպումն անցկացվեց քաղաքապետարանի շենքում: Հանդիպմանը ներկա էին գերազանց առաջադիմություն ունեցող ավարտական դասարանի 30 աշակերտ, ովքեր հավակնում են ոսկե մեդալի: Հանդիպմանը ներկա էին նաև մունիցիպալիտետի ղեկավարությունը, դպրոցների տնօրեններ, մանկավարժներ:
Մունիցիպալիտետի ղեկավարները աշակերտներին խորհուրդ տվեցին ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում և ուսումնառությունից հետո հետ վերադառնալ:
Օրոջալար գյուղից աշակերտուհի Ելենա Ջաղացպանյանը նշեց, որ ցանկանում է բժիշկ դառնալ և կարծում է, որ հետ կվերադառնա ու տեղում կկարողանա գտնել աշխատանք:
Թորիա գյուղի դպրոցի աշակերտ Ռոման Պետրոսյանն էլ նշեց, որ ուզում է դառնալ շինարար և չի ցանկանում հետ վերադառնալ, քանի որ մեծ քաղաքում ավելի մեծ հեռանկարներ կան:
Հանդիպման ավարտին աշակերտներին տրվեցին հուշանվերներ:
Նյութի մասին մանրամասներ է հաղորդում Նինոծմինդայի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի և սպորտի զարգացման ծառայության ղեկավար Ժորա Սնխչյանը.