
Վրաստանի միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, այսօր օրվա վերջից մինչև դեկտեմբերի 28-ի առավոտը Վրաստանում սպասվում է անձրև, Արևմտյան Վրաստանում՝ ուժգին: Ծովում սպասվում է քամու ուժգնացում և 3-4 բալ փոթորիկ:
Դեկտեմբերի 28-ին և 29-ին գիշերվա ժամերին բարձրալեռ շրջաններում հնարավոր է տեղա ձյուն, լինի մառախուղ և ձնաբուք:
Սպասվող առատ տեղումները հնարավոր է դառնան ձնակույտի պատճառ:1tv.ge