Դեկտեմբերի 27-ին Նինոծմինդայի սակրեբուլոյի նիստում քննարկվեց և ընդունվեց երեք հարց:
Առաջին հարցը վերաբերում էր դրույքաչափերի հաստատմանը: Երկրորդ հարցը վերաբերում էր մունիցիպալիտետի սեփականյության ներքո գտնվող Նինոծմինդա քաղաքի Պուշկին փողոցում 251,8 քառակուսի մետր և 768.000 քառակուսի մետր մակերեով շուկայի տարածքը ուզուֆրուկտի ձևով փոխանցել Կոմունալ ծառայությանը:
Երրորդ հարցը վերաբերում էր 2018-2022թթ. թափոնների կառավարման ծրագրի հաստատմանը:
Ինչ վերաբերում է թափոնների կառավարման ծրագրին, ապա քաղաքի և գյուղերի համար աղբամաների ձեռքբերման համար նախատեսվում է 100 հազար լարի, իսկ 2020-ին բոլոր աշխատակիցները կունենան համազգեստ, որի համար նախատեսվել է ևս 25,000 լարի համար: