
Դեկտեմբերի 27 -ին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի թիվ 1 եւ թիվ 2 դպրոցներում տիրում էր տոնական տրամադրություն:
Երկու դպրոցներում էլ ամանորյա միջոցառմանը մասնակցում էին գրեթե բոլորը, սկսկած աշակերտներից եւ վերջացրած ուսուցիչներից:
Երեխաները հագել էին տոնական հագուստներ: Ձմեռ պապն ու ձյունանուշը հյուրընկալեցին երեխաներին բերելով՝ նվերներ:
Աշակերտները ելույթ ունեցան երգերով, պարերով, արտասանությամբ եւ հումորային համարներով:
Հանդիսատեսը շատ մեծ ոգեւորությամբ դիտում էր երեխաների աշխույժ խաղը: