Մարգվելաշվիլիի առաջին պաշտոնական այցը կլինի Վիլնյուսի «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը

Մարգվելաշվիլիի առաջին պաշտոնական այցը կլինի Վիլնյուսի «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը

Որպես պետության նախագահ՝ Գեորգի Մարգվելաշվիլին իր առաջին պաշտոնական այցով կմեկնի Լիտվա՝ «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին մասնակցելու: Այս մասին հոկտեմբերի 29-ին հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Դավիթ Զալքալիանին:

Ըստ նրա՝ Մարգվելաշվիլին «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում կգլխավորի վրացական պատվիրակությունը, որը տեղի կունենա Վիլնյուսում՝ նոյեմբերի 28-29-ին:

«Վրացական պատվիրակության կազմում կլինի նաեւ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն», – ասել է Զալքալիանին:

Հիշեցնենք, որ Վիլնյուսի գագաթաժողովի ընթացքում սպասվում է ԵՄ-ի եւՎրաստանի միջեւ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 27-ին, նախագահի երդմնակալությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին: Ըստ Վրաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալների՝ Մարգվելաշվիլին հավաքել է 62,11% ձայն:
news.am



Opinion, pooling and voting