
Վրաստանի բարձրալեռ շրջաններում դեկտեմբերի 28-29-ին ուժգին ձյուն կտեղա, որը հնարավոր է դառնա անանցանելիության պատճառ:
Վրաստանի միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, այսօր օրվա վերջից մինչև դեկտեմբերի 28-ի առավոտը Վրաստանում սպասվում են տեղումներ, Արևմտյան Վրաստանում՝ ուժգին: Ծովում սպասվում է քամու ուժգնացում և 3-4 բալ փոթորիկ: