
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ամանորյա նոր երգը, որը կատարում է երգչուհի Սոնա Ռուբենյանը:
«Ահավասիկ՝ այնքան քննարկված ամանորյա նոր երգը», գրել է նա:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ Ամանորին ընդառաջ կգրվի հանրահայտ «Ջինգլ Բելզ» երգի պես հիթ՝ հայերենով։