Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մտադիր է իր պաշտոնաթողության մասին հայտարարել նոյեմբերի 24-ին: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ:
«Նոյեմբերի 24-ին ժողով եմ նշանակել, որտեղ կհայտարարեմ հրաժարականիս մասին: Ես կհեռանամ կուսակցությունից եւ քաղաքականությունից: ՄԻնչ այդ ես կմնամ քաղաքականությունում եւ մինչ այդ մտադիր եմ համաձայնեցնել Թբիլիսիի քաղաքապետի թեկնածությունը: Քանի դեռ քաղաքականությունում եմ, կարող եմ ֆիքսել իմ քաղաքական կարծիքը» ,-հայտարարել է Իվանիշվիլին, փոխանցում է Գրուզիա Online-ը:
news.am