
Նինոծմինդայի քաղաքապետարանի Սոցիալական ծառայությունը ամանորյա նվերներ էր պատրաստել հաշմանդամություն ունեցող երեխաների, ծնողազուրկ երեխաների, Նինոծմինդա քաղաքի Սուրբ Նինոյի անվան մանկատան երեխաների և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար։
Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանն էլ նշեց, որ Նինոծմինդա քաղաք և գյուղեր են ուղարկվել 80-100 ամանորյա նվեր-պարկեր։
Այս մասին նշեց քաղաքապետը դեկտեմբերի 27-ին կայացած սակրեբուլոյի նիստում: