Դեկտեմբերի 27-ին Նինոծմինդա քաղաքի Կրթամշակութային կենտրոնում անցկացվեց երաժշտությանը նվիրված բաց դաս:
Բաց դասին ներկայացվեց երաժշտության ուսուցչուհի Տիգրանուհի Ղարսլյանի եռամսյա աշխատանքի արդյունքը: Բաց դասը մեկնարկեց Հայսատանի օրհներգով: Բաց դասին, որը կրում էր քննության բնույթ, մասնակցում էին երաժշտական դպրոցի սաների 8 հոգուց բաղկացած խումբը: Քննության հարցերը երեքն էին, որոնք վերաբերում էին երաժշտական գործիքներին, նոտաներին և ժողովրդական երգերեի կատարմանը:
Բաց դասին ներկա էր Նինոծմինդայի և Ախալքալաքի Կրթամշակութային կենտրոնների պատասխանատու Կարինե Թադևոսյանը։
Նրա խոսքով, սաները տվեցին և լավ և վատ պատասխաններ, իսկ ընդհանուր առմամբ նրանց գիտելիքները բավարար էին։
Մանկավարժ Տիգրանուհի Ղարսլյանն էլ նշեց, որ բաց դասի անցկացումը երեխաներին ավելի պատասխանատու է դարձնում և ստիպում նրանց դասերից չբացակայել։
Կրթամշակութային կենտրոնի սաներին հանձնվեցին փոքրիկ նվերներ, իսկ ուսուցչուհին նվիրեց օրացույցներ։
Բաց դասի ավարտից հետո Հովհաննես Մկոյանը, ով սովորում է ծրագրավորում Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, անցկացրեց ծրագրավորման դասընթաց։